Կարևոր իրադարձություններ

Սոչի ժամանած ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելուն պես սկսել է այրվել. մանրամասներ

01 Սեպտեմբեր, 2018 21:30
Սոչի ժամանած ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելուն պես սկսել է այրվել. մանրամասներ

Համացանցում հրապարակվել է Սոչիի օդանավակայանում վայրէջքի պահին թռիչքուղուց դուրս եկած Boeing 737 օդանավի անձնակազմի և ավիակարգավարի բանակցությունների ձայնագրությունը: 

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Utair ավիաընկերության օդանավի իջնելու ժամանակ ավիակարգավարն օդաչուին առաջարկում է երկրորդ շրջան կատարել: «Փորձենք ևս մեկ անգամ մտնել 06 թռիչքուղի», - ասում է օդաչուն՝ կրկին ճշտելով, թե արդյոք եղանակային պայմանները հարմար են վայրէջքի համար: «Եղանակային պայմանները համապատասխան են», - պատասխանում է ավիակարգավարը: 

Վայրէջքից հետո օդաչուն ավիակարգավարներին տեղեկացրել է օդանավում բռնկված հրդեհի մասին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Մոսկվայից Սոչի ժամանած ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք կատարելուն պես սկսել է այրվել: Օդանավում գտնվող 164 ուղևորին և անձնակազմի 6 անդամին տարհանել են:

18 մարդ վիրավորվել է: Օդանավակայանի աշխատակիցներից մեկը, որն օգնելիս է եղել տարհանման իրականացմանը, սրտի կաթված է ստացել:

Տեսանյութը՝ այստեղ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին