Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին

01 Սեպտեմբեր, 2018 15:10
Գագիկ Ծառուկյանը` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին

«Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ»,-այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ԲՀԿ-ն համագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ։

 

Հարցին՝ որ դեպքում կհամագործակցեն Քոչարյանի հետ, նա չպատասխանեց՝ նշելով, որ առաջիկայում նման հարց չունեն օրակարգում։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է։ Ի պատասխան՝ Ծառուկյանն ասաց, որ հարցը իրավական տիրույթում է. «Այնտեղ քննում են, պատասխանները կասեն, նոր մենք մեր տեսակետները կասենք»։

 

Լրահոս

Դիտել ավելին