Կարևոր իրադարձություններ

Սոչիում հանդիպել են Պուտինն ու Ալիևը

01 Սեպտեմբեր, 2018 14:36
Սոչիում հանդիպել են Պուտինն ու Ալիևը

Սոչիում այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։


Ինչպես հաղորդում է minval.az-ը, Ալիևը հայտարարել է, որ մտադիր է իր ռուս գործընկերոջ հետ, ի թիվս այլնի, քննարկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։


«Այսօր մենք կքննարկենք հակամարտության հետ կապված հարցեր, տարածաշրջանային խնդիրներ»,- ասել է Ալիևը բանակցությունների սկզբում։


ՌԴ նախագահը հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների ռազմավարական բնույթը։


«Հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով երկրների միջև ապրանքաշրջանառության զարգացումը։



 

Լրահոս

Դիտել ավելին