Կարևոր իրադարձություններ

Նախագահի խնդիրը չէ՝ մեկնաբանել քաղաքական, պետական գործիչների հայտարարությունները. Ա Սարգսյան

01 Սեպտեմբեր, 2018 12:50
Նախագահի խնդիրը չէ՝ մեկնաբանել քաղաքական, պետական գործիչների հայտարարությունները. Ա Սարգսյան

 Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնի ժողովուրդը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չմեկնաբանելով  սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:

«Նախագահի խնդիրը չէ՝ մեկնաբանել քաղաքական, պետական գործիչների հայտարարությունները: Եթե Սահմանադրությանն ու մեր պետականությանը վտանգ սպառնա, այդ ժամանակ ես  ելույթ կունենամ, բայց վտանգ չեմ տեսնում: Ճանապարհներ փնտրելը, կարծիք արտահայտելը, խոսակցությունները՝ բնականոն իրավիճակ է»,- նշեց նախագահը և հավելեց, որ իր դերն այն է, որ չհարի որևէ կուսակցության, գաղափարախոսության և իր մեջ, որպես անհատ, կրի արժեքներ՝ պետություն, անկախություն և Սահմանադրություն:

Օգոստոսի 17-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ: 

 

Լրահոս

Դիտել ավելին