Կարևոր իրադարձություններ

Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երեւանի ավագանու ընտրություններին

26 Օգոստոս, 2018 19:31
Հեղինակ՝ Նազիկ Ավդալյան
Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երեւանի ավագանու ընտրություններին

Ծանրամարտի կանանց աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հայտարարել է, որ Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին առաջադրվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես՝ որպես ավագանու թեկնածու, առաջադրվելու եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել եւ մնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլեւ հարազատ մարդ եւ ընտանիքի անդամ: Այնպես որ, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել եւ մնում եմ ԲՀԿ անդամ եւ որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»,- ֆեյսբուքյան էջում գրել է չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին