Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը

15 Հոկտեմբեր, 2015 16:50
Հաստատվել է ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվությունը

Կառավարությունը հաստատել է ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2015թ.-ի հաշվետվությունը: Պետական հաշվառումն իրականացվում է հողամասերի որակի և քանակի, նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սեփականության ու օգտագործման սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տվյալներ ստանալու նպատակով: Կհրապարակվեն հողային հաշվեկշռի նորացված և ճշտված տվյալները, որից կկարողանան օգտվել շահագրգիռ բոլոր պետական մարմինները, ոչ պետական կազմակերպություններն ու անձինք: 
«Գյուղական կարողությունների ստեղծում» վարկային ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների գծով լրացուցիչ 214,0 մլն դրամի համաֆինանսավորման պահանջ է առաջացել: Մյուս կողմից՝ ՌԴ-ի աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման վարկային ծրագրի համաֆինանսավորման միջոցների գծով կանխատեսվում է տնտեսումներ: Կառավարության որոշմամբ առաջարկվում է այդ տնտեսումների հաշվին վերաբաշխման միջոցով հատկացնել միջոցներ վերոհիշյալ համաֆինանսավորման պահանջը բավարարելու համար, ինչի արդյունքում կապահովվի վարկային ծրագրով իրականացվող աշխատանքների բնականոն ընթացքը:
«Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ փոխանցելու գործընթացի սահունությունն ապահովելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այս ընկերությունների մասով կնքված կառավարման և վարձակալական պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2016թ. մայիսի 31-ին, սակայն առաջարկվել է այն երկարաձգել 6 ամսով: Առաջարկվում է նաև սահմանել ապագա վարձակալի ընտրության մրցույթին մասնակից կազմակերպություններին ներկայացվող նախավորակավորման պահանջները: Այսպիսով նախատեսվում է՝ վարձակալի ընտրության ձևի, մրցույթին մասնակից կազմակերպություններին ներկայացվող պահանջների սահմանում, մրցույթին մասնակից կազմակերպությունների ցանկի կազմման համար հիմքի ձևավորում և ընտրության մրցույթի սահունության ապահովում։

 

Լրահոս

Դիտել ավելին