Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում թմրավաճառների հանցախումբ են ձերբակալել և յոթ տոննա հաշիշ առգրավել

18 Օգոստոս, 2018 23:09
Իսպանիայում թմրավաճառների հանցախումբ են ձերբակալել և յոթ տոննա հաշիշ առգրավել

Իսպանիայի Մալագա նահանգում ոստիկանությունը կասեցրել է թմրավաճառների միջազգային խմբի գործունեությունը: Հետախուզական գործողությունների արդյունքում իրավապահները յոթ տոննա հաշիշ են հայտնաբերել՝ գրում է life.ru-ն:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 11 մարդ: Նրանց մեջ ոչ միայն Իսպանիայի քաղաքացիներ են, այլև բրիտանացիներ և մարոկացիներ: Հետաքննությունը պարզել է, որ նրանք բոլորն էլ նավերով թմրանյութ են տեղափոխել Իսպանիա, ինչից հետո այն ցրել են ԵՄ երկրներում:

 

Լրահոս

Դիտել ավելին