Կարևոր իրադարձություններ

Աղանդերներ, որոնց գները անցնում են խելամիտի սահմանները (լուսանկարներ)

18 Օգոստոս, 2018 22:45
Աղանդերներ, որոնց գները անցնում են խելամիտի սահմանները (լուսանկարներ)

Անհավանական է, սակայն, կան մարդիկ, ովքեր պատրաստն են վճարել մեկ կտոր աղանդերի համար ահռելի գումարներ, բայց դա իրականություն է:  Սրանք այն համեղ խորտիկներն են, որոնք  վայելում է միայն էլիտան: Բայց, գուցե, և  մենք էլ մի օր լինենք այդ հաջողակներից: Այս մասին գրում է AdMe.ru- ն՝ ներկայացնելով հրուշակեղենի արվեստի 10 գլուխգործոցներ: Խորհուրդ է տրվում դատարակ ստամոքսով չնայել։

1․ Ադամանդե բլիթ, Անգլիա՝  1 682 դոլար

Այս շքեղ բլիթի գինը պայմանավորված է շագանակագույն Dom Perignon դոնդողով, սակայն մնացած բաղադրիչները ևս չեն հիասթափեցնի, քանի որ բլիթը ուտելու համար նախատեսված 24 կարատանոց ոսկե տերևներով և ադամանդներով է պատրաստված: Այս գլուխգործոցը ստեղծվել է «Երեխաների վստահությունը» բարեգործական կազմակերպության համար:

2․ Պաղպաղակ «Ոսկե առատություն», ԱՄՆ 1000 դոլար

Երբ Նյու Յորքի «Serendipity 3» ռեստորանը նշում էր 50 ամյակը, սեփականատերը որոշեց հյուրերի համար ինչ-որ հատուկ բան անել. այդպես ծնվել է այս սուպեր պաղպաղակը: Ի դեպ, այն ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում, ամենաթանկ պաղպաղակ: Այս գեղեցկության բաղադրիչներն են շոկոլադե տրյուֆել, Թահիտյան վանիլային պաղպաղակ, 23 կարատանոց ուտելիու համար նախատեսված ոսկե տերև, ոսկե ձկնկիթ՝ Grand Passion Caviar: 

3․ Ադամանդե շոկոլադ «Magnificent»,  Պորտուգալիա 9.5 հազար դոլար:

Այս կոնֆետը ևս գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհում ամենաթանկ կոնֆետ: Այն ներկայացվել է Պորտուգալիայում` Շոկոլադի միջազգային փառատոնին: Շոկոլադի դիզայնի վրա օգտագործվել է Swarovski բյուրեղներ, սակայն միայն դիզայնը չէ, որ «փայլուն է», իր բաղադրությունը ևս չի հիասթափեցնի: Շոկոլադը պատրաստված է հազվագյուտ սպիտակ տրյուֆելից, բնական զաֆրանից, Մադագասկարի վանիլից․․․ և սա բաղադրիչների ամբողջ ցուցակը չէ:

4․«Մակարոն կուտյուրից», Ֆրանսիա, 453 գրամի համար 7,4 հազար դոլար դոլար

Այս շքեղ հյուրասիրություն կարող է լինել միայն բրենդային խոհարարական բուտիկներում: «Macarons Haute Couture»-ը հեղինակի կողմից ստեղծվել է լավագույն բաղադրիչներից: Բլիթները պատրաստվել են ձվի սպիտակուցից, շաքարի փոշուց, աղացած նուշից և շատ այլ բաղադրիչներից։

 

5․Մուգ շոկոլադ «Chocopologie by Knipschildt», ԱՄՆ, 453 գրամի համար 2.6 հազար դոլար

Շոկոլադի մասնագետ Ռիչարդ Դոնելիլը ձեռքով արտադրում է այս յուրահատուկ կոնֆետները, որի բաղադրության 70 տոկոսը Valhrona Ganache հատուկ տեսակի կակաո է։ Սա միանգամայն անհամեմատելի է այն արտադրանքի հետ, որը սովորաբար մենք կոչում  ենք շոկոլադ: Նշենք ավելին՝ այս քաղցրությունը նույնիսկ որոշ հիվանդությունների բուժմանն է օգնում:

6․ Շոկոլադե ձու՝ «Golden Speckled Egg», Անգլիա, 10 հազար դոլար

Այս հսկայական «Ձուն» պատրաստվել է հատուկ բարեգործական աճուրդի համար: Արժեքը պայմանավորված է հազվագյուտ բաղադրիչներով՝ շոկոլադե տրյուֆել, շոկոլադի հազվագյուտ տեսակներ և այլն։ Բացի դա՝ գինը պայմանավորված է հսկայական չափսերով (107 սմ բարձրության):

7․ Ելակից աղանդեր,  ԱՄՆ  3.95 մլն դոլար

ԱՄՆ-ի Arnaud’s ռեստորանը  հնարավորություն է ընձեռում Ձեր սիրելիի  ձեր սիրելիին յուրահատում առաջարկություն անել՝  անսովոր ձևով։ Այս հաճույքն արժե մոտ 4 միլիոն դոլար: Պատկերացրեք օշարակ, անանուխ և սերուցքով զարդարված ելակ: Եվ այժմ ավելացրեք այս գեղեցկությունը, որը կապույտ վարդագույն ադամանդով մի օղակ է: Նման առաջարկից հետո «ոչ» լսելու հավանականությունը, հավանաբար, զրոյական է:

 

8․Տորթ «Պոդիում» Անգլիա, 74 մլն դոլար

Աշխարհի ամենաթանկ տորթերերից մեկը պատրաստվել էբրիտանացի դիզայներ Դեբի Ուինհեմի կողմից, որի պատվիրատուն Արաբական միացյալ Էմիրությունների շեյխն էր։ Վերջինս ցանկացել է որևէ յուրահատուկ բան անել դստեր համար, և դիմել է հրուշակագործին։ Բրիտանուհին տորթը պատրաստել է 1,8 մ երկարությամբ, որը կշռում է 450 կգ։ Այն կազմում է ընդհանուր առմամբ 45 մլն դոլար արժողությամբ ադամանդ: Այս «նորաձեւության ցուցահանդեսի» հնարավորինս մոտ էիրականությանը: Եվ, իհարկե, այս նրբագեղության մեջ ամեն ինչ կարելի է կերակրել, բացառությամբ զարդերի: Եվ, իհարկե, այս «իրական» նրբությունը կարելի է ուտել, բացառությամբ զարդերի։

 

Լրահոս

Դիտել ավելին