Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայտարարել է ճնշումների ճանապարհով Թուրքիայի քաղաքական կուրսը փոխելու անհնարինության մասին

18 Օգոստոս, 2018 21:06
Էրդողանը հայտարարել է ճնշումների ճանապարհով Թուրքիայի քաղաքական կուրսը փոխելու անհնարինության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ տնտեսական ճնշման արտաքին փորձերի պատճառով հանրապետությունը չի փոխի իր քաղաքական ընթացքը: Այս մասին նա ասել է Արդարություն և զարգացում կուսակցության համագումարում՝ գրում է iz.ru-ն:

«Որոշ ուժեր Թուրքիային սպառնում են տնտեսական ճնշմամբ և թուրքական լիրայի անկմամբ, բայց մենք պատրաստ ենք դիմակայել այդ մարտահրավերներին: Թուրքիան չի ենթարկվի այն երկրների ճնշմանը, որոնք նրան անվանում են ռազմավարական գործընկեր, բայց միևնույն ժամանակ մեր երկիրը ընկալում են որպես ռազմավարական թիրախ՝ ճնշում գործադրելու նպատակով»,- ասել է Էրդողանը:

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիային «չեն կարողացել և չեն կարող ջախջախել»:

 

Լրահոս

Դիտել ավելին