Կարևոր իրադարձություններ

«Սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 3 քաղաքացի

18 Օգոստոս, 2018 17:35
«Սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 3 քաղաքացի

Երեկ՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Հիվանդանոցից այդ մասին հայտնել են Ոստիկանության Նաիրիի բաժին: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 9-ամյա Անդրանիկ Բաբայանը, 8-ամյա Մերի Բաբայանը և 5-ամյա Սյուզի Բաբայանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված անձինք Նոր հաճնի հիվանդանոցում առաջին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են Արա գյուղում, որտեղ համտեսել են իրենց տատիկի հյուրասիրած հորթի միսը: Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

 

Լրահոս

Դիտել ավելին