Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին կմեկնի Տավուշ` մարտական դիրքերը պաշտպանելու (տեսանյութ)

18 Օգոստոս, 2018 16:15
Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին կմեկնի Տավուշ` մարտական դիրքերը պաշտպանելու (տեսանյութ)

Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության զորքերի վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարական կազմի հետ: 

Ոստիկանության զորքերի առաջին հերթափոխը օգոստոսի 23-ին պատրաստվում է մեկնել Տավուշի մարզ` մարտական դիրքերը պաշտպանելու: Եվ խորհրդակցության նպատակն էր մարտական հերթափոխից առաջ ճշտել ոստիկանության զորքերի պատրաստվածության վիճակը, տալ համապատասխան հրահանգավորումներ: 

«Ոստիկանության զորքերը առանձնանում է իր կարգապահությամբ, և այսօր ձեր ծառայությունից է նաև կախված ոստիկանության հեղինակությունը: Դուք ունեք տարիների փորձ, բավարար պատրաստվածություն, նաև այնպիսի հրամանատարներ, որ մարտական ուղի են անցել, և ավելի քան վստահ եմ, որ կարող եք պատվով կատարել ձեր առաջ դրված մարտական առաջադրանքը»,- ասել է ոստիկանության պետ:

 

Վալերիյ Օսիպյանը հիշեցրել է, թե ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերը, որքան կազմակերպված և պատվով կատարել է իր խնդիրը, օրինակ է բերել, թե ոստիկաններն ինչպես էին հերոսաբար կռվում Արցախյան ազատամարտի տարիներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայության հետ կապված այլ հարցեր ևս: 
Ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Հակոբյանը զեկուցել է, որ մարտական հերթափոխի մեկնող զորամասը պատրաստ է իր առաջ դրված խնդիրները կատարելու: 

Վալերիյ Օսիպյանը ոստիկաններին անփորձանք ծառայություն է մաղթել. «Ինքս առաջին իսկ հնարավորության դեպքում լինելու եմ դիրքերում, ձեր կողքին: Պատիվ ունեմ ծառայելու ձեզ հետ, հպարտ եմ ձեզանով»,-ասել է ոստիկանության պետը:

 

Լրահոս

Դիտել ավելին