Կարևոր իրադարձություններ

Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը կարող է ամուսնությունից երկար տևել

18 Օգոստոս, 2018 15:30
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը կարող է ամուսնությունից երկար տևել

Գրեթե երկու տարի է, ինչ դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնալուծության գործընթացի մեջ են գտնվում, գրում է Daily Mail-ը։ Կայքը հիշեցնում է, որ Անջելինա Ջոլին Փիթից բաժանվելու մասին հայտարարել է 2016 թվականին, իսկ դերասանները պաշտոնապես ամուսնացել են 2014 թվականի օգոստոսին։
Չնայած նրան, որ իրավաբանական ծախսերն արդեն նրանց արժեցել է 5 միլիոն դոլար, համաձայնության նշաններ դեռևս չեն երևում։


Ամուսնալուծության գործընթացին ծանոթ լրատվամիջոցի աղբյուրներից մեկը հայտնել է, որ որևէ ակնկալիք, որ մոտ ժամանակներս դերասանները համաձայնության կգան, չկա։


«Նրանք ոչ մի բանի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ»,- ասել է նա։


Հիմնական վեճի պատճառը նրանց վեց երեխաների խնամակալության հարցն է։ Անջելինա Ջոլին ամեն գնով ցանկանում է ամբողջ խնամակալությունն անձամբ ստանձնել։ Հունիսին նրան նախազգուշացրել են, որ նա կարող է ընդհանրապես զրկվել խնամակալությունից, եթե Բրեդ Փիթին չտա երեխաների հեռախոսային համարները և թույլ չտա նրանց խոսել Փիթի հետ, ինչպես նաև չնպաստի նրանց միջև առողջ հարաբերությունների հաստատմանը։ Բացի այդ, անցած շաբաթ Ջոլին մեղադրել է Փիթին բավարար չափով ալիմենտներ չվճարելու համար, սակայն Փիթը հերքել է այդ մեղադրանքները՝ հրապարակելով իր հատկացրած գումարների մասին փաստաթղթերը։


Լրատվամիջոցը նշում է, որ իրենց տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ վեճի առարկա է նաև այն, թե նրանցից ով է ավելի շատ ամուսնալուծվել ցանկանում։

 

Картинки по запросу Brad and Angelina's toxic divorce

 

Լրահոս

Դիտել ավելին