Կարևոր իրադարձություններ

Կապան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

18 Օգոստոս, 2018 15:20
Կապան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է

Օգոստոսի 18-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կապան-Ծավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ 17 ավտոճանապարհի Կապան-Մեղրի հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. ավտոմեքենայի վարորդը՝ Ն. Ղ.-ն (1966 թ.), մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել է Կապանի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին