Կարևոր իրադարձություններ

Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

18 Օգոստոս, 2018 13:55
Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը: Օգոստոսի 18-ին, 20-22-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 19-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ քամու պոռթկումները կհասնեն 20-25մ/վ արագության: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:

Օգոստոսի 18-ին, 20-ին երեկոյան ժամերին Երևան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 19-24մ/վ: Օգոստոսի 21-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Լրահոս

Դիտել ավելին