Կարևոր իրադարձություններ

Արցախի Իշխանաձոր-Բերձոր ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

18 Օգոստոս, 2018 13:45
Արցախի Իշխանաձոր-Բերձոր ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի. սահմաններում Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքի բնակիչ 1994թ ծնված Գ. Ա-ն, վարելով իրեն վստահված «ԳԱԶ-2410» ավտոմեքենան, Իշխանաձոր-Բերձոր ավտոճանապարհի 39-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ Մուշ գյուղի բնակիչ, 1958թ ծնված Ա. Ա-ն ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերձորի բուժմիավորում:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից:

 

Լրահոս

Դիտել ավելին