Կարևոր իրադարձություններ

«Սոյուզմուլտֆիլմ»-ն 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկիի հիշատակին (տեսանյութ)

18 Օգոստոս, 2018 12:20
«Սոյուզմուլտֆիլմ»-ն  2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկիի հիշատակին (տեսանյութ)

 

«Սոյուզմուլտֆիլմ»-ն իր պաշտոնական YouTube-ալիքում 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված հայտնի մանկագիր Էդուարդ Ուսպենսկիի հիշատակին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Ուսպենսկին կյանքից հեռացել է երեքշաբթի, 80 տարեկանում, իր տանը։


Առաջին տեսանյութը ներառում է մանկագրի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված հայտնի մուլտֆիլմերից հատվածներ, իսկ երկրորդը՝ հայտնի մուլտհերոս Չեբուռաշկայի «երախտագիտությունը»։ Երկրորդ հոլովակում, մասնավորապես, Չեբուռաշկան բոլոր մուլտհերոսների անունից շնորհակալություն է հայտնում գրողին «իրենց տրված կյանքի» և «բոլոր հեռուստադիտողների երջանիկ մանկության» համար։


Ուսպենսկին համարվում է Ռուսաստանի ամենահայտնի ժամանակակից մանկագիրներից մեկը։ Նա հեղինակ է տասնյակ ստեղծագործությունների՝ այդ թվում «Կոկորդիլոս Գենան ու նրա ընկերները», «Քեռի Ֆյոդորը, շունն ու կատուն» և այլն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին