Կարևոր իրադարձություններ

«Ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից»

17 Օգոստոս, 2018 20:33
«Ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից»

Հանրապետության հրապարակում արդեն մեկնարկել է վարչապետի 100 օրվան նվիրված հանրահավաքը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ներկայացրեց կառավարության անդամներին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին։   

«Ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից, բայց մյուս կողմից ես ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից։ Նախորդ իշխանության ներկայացուցիչներին և նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ուզում եմ ասել շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին