Կարևոր իրադարձություններ

«Այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ»․ ՀՀ վարչապետ

17 Օգոստոս, 2018 19:25
«Այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ»․ ՀՀ վարչապետ

Հանրապետության հրապարակում արդեն մեկնարկեց վարչապետի 100 օրվան նվիրված հանրահավաքը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթով ներկայացրեց կառավարության անդամներին և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին։

«Այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձություն, այսպիսի բան ՀՀ կյանքում առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր այս հրապարակում են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ: Այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ հարյուրավոր աշխատակիցներ, այստեղ են գտնվում Արցախի հանրապետությունից ժամանած հազարավոր հայրենակիցներ, Ռուսաստանի հայության ներկայացուցիչներ, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հայության ներկայացուցիչներ, Սփյուռքի բազմաթիվ համայնքներից, և այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են ՀՀ զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ, և նրանք հոգով ու մտքով այստեղ են:

Այսօր հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ և այսօր հայ ժողովրդի միասնական հաղթանակի օրն է։ Եվ քանի որ միասնության օրն է, ցույց տվեք այն պաստառները որոնք ընդդեմ որևէ մեկին է, բայց այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի, որովհետև սա հայ ժողովորդի հանրահավաքն է»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին