Կարևոր իրադարձություններ

Վարչապետը մուտք գործեց կառավարական մասնաշենք

17 Օգոստոս, 2018 19:05
Վարչապետը մուտք գործեց կառավարական մասնաշենք

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման 100 օրվան նվիրված հանրահավաքը։ Մեկնարկը տրվեց Էրեբունի-Արցախի պողոտաների խաչմերուկից։ 

Հիշեցնենք, որ հեղափոխության օրերին հենց այս հատվածից էին Նիկոլ Փաշինյանին և մյուս պատգամավորներին բերման ենթարկել ոստիկանության բաժին։   

Երթի մասնակիցները` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասան Հանրապետության հրապարակ, որտեղ արդեն հավաքված էին բազմաթիվ քաղաքացիներ, և Նիկոլ Փաշինյանը կամփոփի իր վարչապետության հարյուր օրը: Վարչապետը մուտք գործեց կառավարական մասնաշենք:

 

Լրահոս

Դիտել ավելին