Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ամփոփել է 100 օրը

17 Օգոստոս, 2018 15:05
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ամփոփել է 100 օրը

 Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ամփոփել է 100 օրվա ընթացքում իրենց կողմից իրականացված աշխատանքների արդյունքները:

«Արմենպրես»-ը ներկայացնում է գրասենյակի տարածած հաղորդագրությունը.

Դիտարկվող ժամանակահատվածում ներդրումային համայնքի հետ թիրախավորված (այդ թվում՝ արտագնա այցերի) աշխատանքի արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ առկա է ՀՀ-ում ներդրումների ներգրավման շուրջ 42,350,000 ԱՄՆ դոլարի և 20,000,000 եվրոյի կանխատեսվող պոտենցիալ: Նախատեսվում է այս պոտենցիալն ուղղել շինարարությանայդ թվում՝գործարանների կառուցմանվերականգնվող էներգետիկայիէկոպանելների արտադրության,բարձր տեխնոլոգիաներիդեղագործությանապահովագրությանֆինանսաբանկայինազգայինվենչուրային ֆոնդերի ստեղծման և այլ ոլորտներ:

Հայաստանի ներդրումային գրավչությաններդրումային կանոնների հստակեցման՝ այդ թվում՝կանխատեսելի օրենսդրական և գործարար միջավայրի ձևավորման արդի հրամայականովպայմանավորված՝ կառավարության օրակարգում է «մեկ կանգառմեկ պատուհան» սկզբունքովներդրումների ներգրավման հայեցակարգի մշակումըորի առաքելություն է ոչ միայն վերացնելպետություն-մասնավոր համագործակցության ձևաչափում առկա բյուրոկրատականխոչընդոտներըայլև յուրաքանչյուր ներդրողի հետ հասցեական աշխատանքի միջոցովթիրախավորել և անընդմեջ բարելավել տնտեսական զարգացման նախադրյալներ սահմանողենթակառուցվածքներըԱյս առումով «մեկ կանգառմեկ պատուհան» հարթակում ձևավորվողտեղեկատվական բազան ոչ միայն թույլ կտա մշակել և իրագործել տնտեսագիտորենհիմնավորված ներդրումներայլև հասցեական հսկողություն սահմանելով ներդրումներիներգրավման և իրականացման ամբողջական գործընթացի վրա հընթացս կբացառիներդրումային ռիսկերը: «Մեկ կանգառմեկ պատուհան» սկզբունքն ինքնաշխատ տարբերակովկձևավորի ներդրումային առաջարկ/պահանջարկ սահմանող չափելի և բալանսավորվածտեսլականինչն էլ թույլ կտա իրականացնել տնտեսական աճ երաշխավորողքաղաքականություն

Միջազգային ներդրումայինինչպես նաև միջազգային թվային վարկանիշներում հայաստանյանցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման նպատակով մշակված միջոցառումներիհամախումբն արդեն իսկ դրական արդյունքներ է ապահովումՕրեր առաջ նշվածմիջոցառումների իրականացման արդյունքներով Հայաստանը ներառվեց Google Play («Merchant account countries by Google») ցանկումԴրանց շարունակական իրականացմամբ Հայաստանումհնարավոր կլինի էլեկտրոնային վճարահաշվարկային (մասնավորապես PayPal) համակարգերիամբողջական գործարկում ապահովելինչն էլ իր հերթին կբարձրացնի Հայաստանիճանաչելիության մակարդակը տարբեր էլեկտրոնային հարթակներում և կնպաստի էլեկտրոնայինառևտրի գործնական ներդրմանը Հայաստանում

Սևանի հիմնախնդիրների լուծման նպատակով որդեգրվել է ջրային ռեսուրսների խելամիտկառավարում սկզբունքը՝ ուղղված Սևանա լճում հավասարակշռված էկոհամակարգիվերականգնմանըՄիաժամանակՍևանի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակովնախատեսվում է բնապահպանական չափորոշիչների պահպանմամբ բարեկարգել լճի ափամերձհատվածները և զարգացնելով զբոսաշրջային ենթակառուցվածքները՝ Սևան ազգային պարկիռեբրենդինիգի միջոցով Գեղարքունիքի մարզում ներդնել բուսականությամբ հարուստ եզակիռեկրացիոն գոտի

«Գլենդել հիլզ» ծրագրերում առկա խնդիրների կարգավորմանն ուղղված ուսումնասիրություններիարդյունքներով կառուցապատման վերաբերյալ ձեռք բերված նոր պայմանավորվածություններիհամատեքստում՝ մինչև գալիք տարեվերջ արդարացի փոխհատուցումներ կտրամադրվեն նշվածընկերության շահառուներին

Զբոսաշրջության և առևտրատնտեսական զարգացման օրակարգում են Զվարթնոցի և Գյումրուօդանավակայանների ընդլայնման ծրագրերըՄասնավորապես՝ քննարկման փուլում են գտնվում«Գյումրի» և «Զվարթնոց» օդանավակայանների զարգացման ծրագրերըինչպես նաև գերցածրգնային առաջարկ ներկայացնող ավիաընկերություններիՀՀ-ում գործունեություն իրականացնելուֆինանսատնտեսական հնարավորությունները

Կարևորելով մարդկային կապիտալի զարգացման կառավարության գերակայությունը՝ քայլեր ենձեռնարկվում հայաստանյան երիտասարդ մասնագետներին արտերկրի առաջատարհամալսարաններում և պետական մարմիններում վերապատրաստելու ուղղությամբԸստ այդմ՝ ՀՀկառավարության և Լոս Անջելեսի քաղաքապետարանի միջև ս/թ հուլիսի 2-ին կնքվածփոխըմբռնման հուշագրի շրջանակում ՀՀ մի քանի երիտասարդներ մասնագիտականհմտությունների զարգացման և հետագայում իրենց ձեռք բերած փորձը ՀՀ-ում կիրառելունախապայմանով հատուկ ծրագրի շրջանակում ս/թ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներինկմասնակցեն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի և Լոս Անջելեսի քաղաքապետարանիկողմից կազմակերպվող հանրային կառավարման բնագավառում կարողություններիկատարելագործման ծրագրին:

2018թմայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրվածարդյունքների վերաբերյալ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Ինովացիոն քաղաքականություն
1. Ազգային բիզնես ինկուբատորի ստեղծման հայեցակարգի մշակումորի նպատակն էմիասնական կառույցի միջոցով տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված նորարարգաղափարներ ունեցող start-up թիմերին և ընկերություններին մեկ պատուհանի սկզբունքովաջակցության (խորհրդատվությանտրամադրումը
2. Հայաստանում «Ֆիլիպ Մորիսի» գիտահետազոտական կենտրոնի ստեղծումայդ թվումմագիստրոսականասպիրանտականգիտահետազոտական և գիտակրթական համակարգիզարգացմանն ուղղված նախագծերի և այլ ուսումնական աջակցության ծրագրերի իրականացմաննպատակով Շվեյցարիայում ներկայումս գործող կենտրոնից հետո ընկերության 2-րդգիտահետազոտական կենտրոնի հիմնում ՀայաստանումԾրագրի իրականացումը միտված էարդյունաբերություն-կրթություն կապի ամրապնդմանը՝ գիտահետազոտական կենտրոնիգրասենյակի և լաբորատորիաների հիմնմանըՆախատեսվում էոր գիտահետազոտականկենտրոնի ստեղծման սկզբնական փուլում (ներառյալ՝ վերանորոգմանսարքավորումների ևդրամաշնորհների ուղղությամբընկերության կողմից իրականացվող ներդրումների ծավալըկկազմի շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար։

Գործարար և ներդրումային միջավայր

3. Հուլիսի 1-ից «Փեթակ» ՍՊԸ, «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ (Սուրմալու), «ԳԼԱՍԳՐՈՒՊ» ՍՊԸ (Rich Plaza), «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ (Մալաթիա), «Վաղարշ և որդիներ Կոնցեռն»ՍՊԸ առևտրի իրականացման վայրերում գործող վաճառատեղերի վճարների գումարների շուրջ20%-ով իջեցում։
4. ՓՄՁ սուբյեկտ¬ներին կարողությունների զարգացման ուղղված՝ գործարար ուսուցողական,տեղեկատվա-խորհրդատվական ներդրումային (այդ թվում դրամաշնորհների կամսարքավորումների տեսքովաջակցության ցուցաբերում:
5. ՓՄՁ զարգացման խորհրդի աշխատակարգի կատարելագործում՝ պետություն մասնավորկապի ամրապնդմանն ուղղված՝ հասարակական կառույցների անդամակցության կանոններիսահմանում։
6. Տեղական տնտեսական զարգացում ծրագրի շրջանակներում՝ 
 Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գինեգործական-ուսումնաարտադրական կենտրոնիվերակառուցում։
 Արագածոտնի մարզի Ավան գյուղական համայնքի ջրամատակարարման ցանցի վերակառուցում:
 Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ոռոգման ցանցի կառուցում:
 Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում տուրիստական կենտրոնի կառուցում:

Օրենսդրական բարեփոխումներ
Մեկնարկած օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում նախատեսվում է՝
 արձանագրել լիզինգային գործունեության շարունակական զարգացում:
 հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանում:
 ՓՄՁ հարկման արդյունավետ կանոնների սահմանման նպատակով ՀՀ հարկային օրենսգրքումՓՄՁ-ներին վերաբերող խնդրահարույց դրույթների վերհանման նպատակով՝ ՀՀ մարզերում ևմայրաքաղաքում լայնամասշտաբ հանդիպումների միջոցով հարկային բարեփոխումներիիրատեսական օրակարգի սահմանում։
Զբոսաշրջության զարգացում
 Facebook-յան Armenia and Travel, Instagram-ի Armenia and Travel էջերումինչպես նաևwww.armenia.travel կայքում Հայաստանի առաջմղում:
 Հայաստանն ու հայկական զբոսաշրջային արդյունքը հունիսի 27-ից հուլիսի 4-ը ներկայացվել են2018 թՍմիթսոնյան հաստատության կողմից ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում կազմակերպված«Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնին: «Ֆոլքլայֆ» փառատոնում Հայաստանը ներկայացվել է«Հայաստանարարելով տուն» գաղափարի ներքոԱՄՆ այցելության ընթացքում ձեռք բերվածպայմանավորվածություններն են՝ 
ԱՄՆ-ում Հայաստանի զբոսաշրջային գրասենյակի հիմնում:
Հայաստանի ընդգրկում ԱՄՆ զբոսաշրջային օպերատորների փաթեթներում:
ԱՄՆ մի շարք կաբելային հեռուստատեսություններում անվճար հիմունքներով՝ Հայաստանիվերաբերյալ տեսանյութերի հեռարձակում
Մարիոթ հյուրանոցի հետ համագործակցությամբ՝ Բոստոնից ԱՄՆ տուրօպերատորների խմբիճանաչողական այց Հայաստան:
Անդամակցություն ԱՄՆ տուրօպերատորների ասոցիացիային (USTOA):
ՄԱԿ-ի աշխատակիցների համար կորպորատիվ շրջագայությունների կազմակերպումՀայաստանում
Հայաստանի զբոսաշրջային արդյունքների ներառում Մետաքսի ճանապարհով անցնողերթուղիների փաթեթներում

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

1. ՀՀ կառավարությունը չեղարկեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերովհավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարմանհանձնելու վերաբերյալ որոշումը և ԲԷՑ-ը մնաց պետական կառավարման ոլորտում:
2. Արևային էներգետիկա՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի55 ՄՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մեկնարկ՝նվազագույն սակագին /4.19 դոլար ցենտ 1 կՎտ/ժ-ի համար (մոտավորապես՝ 20.11 ՀՀ դրամ)առանց ԱԱՀ-ի
3. «Գազպրոմ Արմենիա» և «ՀԷՑ» ՓԲ ընկերությունների հետ բանակցությունների արդյունքում՝ընկերությունների կողմից որոշում է կայացվել սոցիալապես անապահով ընտանիքներինմատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների մասնակի փոխհատուցում:
4. Ոչ ստանդարտ լուծումների կիրառմամբ օգոստոսի 1-ին ՀԱԷԿ-ի կայանի թողարկում:

Բնական պաշարների ոլորտ
5. Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոներ արդյունահանողկազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներիկարգավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթի մշակում:

Տրանսպորտիկապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն
Ճանապարհային ոլորտ
1. ՀՀ պետբյուջեի միջոցներով իրականացվող պետական նշանակության ավտոճանապարհների27 հատվածների հիմնանորոգման աշխատանքներիՄ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանիսահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 հատվածների միջին նորոգմանաշխատանքներկատարվել է նախատեսված աշխատանքների շուրջ 54%-ը:
2. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ 2 ծրագրիշրջանակում կառուցվել է շուրջ 6.5 կմ ընդհանուր երկարությամբ բետոնային պատվածքշուրջ 8կմ հիմք և ենթահիմք:
3. Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգում
Տարեվերջին շահագործման կհանձնվի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահմանավտոճանապարհի՝ Եվրոպական Ներդրումային Բանկի կողմից ֆինանսավորվող 3845 կմերկարությամբ հատվածը։ Կատարվել է 1,04 մլրդ ՀՀ դրամի շինարարական աշխատանքորըկազմում է 2018թ համար նախատեսված ծավալի 14.9%: 
4. Կենսական Նշանակության Ճանապարհների Բարելավման Ծրագիր
Ընթացքի մեջ են թվով 10 ճանապարհների վերականգնման աշխատանքներըշուրջ 62.3 կմընդհանուր երկարությամբՆերկայումս իրականցվել է շուրջ 2,4 մլրդ դրամի աշխատանքորըկազմում է 2018թ համար նախատեսված ծավալի 37.1%: 
Ընթացքի մեջ են թվով 15 ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքներինախագծերի մշակումըավարտից հետո կկազմակերպվեն նշված ճանապարհներիշինարարության մրցույթները

Դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հիմնանորոգվել է 173 կմ ճանապարհ,որից 73 կմ պետական միջոցներիիսկ 100 կմ Համաշխարհային բանկի միջոցների հաշվին:Համեմատության համար՝ 2017-ին հիմնանորոգվել է 116 կմ ճանապարհորից 52 կմ-ըպետբյուջեիիսկ 65 կմ-ը ՀԲ միջոցներով, 2019-ին նախատեսված է հիմնանորոգել 156 կմճանապարհորից 84 կմ-ը պետբյուջեից, 72 կմ-ը՝ ՀԲ միջոցներիցԸստ վերոնշյալ տվյալներիպետական միջոցներով ճանապարհաշինարարությունը տարեցտարի ավելանում է:

Գյուղատնտեսության նախարարություն
1. Հողօգտագործողներինորպես սուբսիդիա տրամադրվել է շուրջ 360 մլն դրամ (1 լիտրիսուբսիդիանմինչև 60 դրամ) ¬ դիզելային վառելիքինչն էլ նպաստել է գյուղատնտեսականմթերքների արտադրության ծավալների ավելացմանը և գյուղացիական տնտեսություններիեկամուտների բարձրացմանը:
2. Ավելացել է Հանրապետության տարածքում արտադրված սերմանյութի արտադրությանծավալը:
3. Գինու որակի բարելավման նպատակով միջազգային փորձագիտական խորհրդատվություն/աջակցություն է ցուցաբերվել ՀՀ-ում գինու արտադրությամբ զբաղվող ընկերություններինինչն էլնպաստել է Հայաստանում գործող 12 գինեգործական ընկերություններում բարձրորակ գինուարտադրության կազմակերպմանը և մրցունակ նոր տեսակի արտադրանքի թողարկմանը
4. Գինու արտադրության նպատակով Վայոց ձորի տնայնագործ գինի արտադրող 17ընկերություններին նախատեսվում է տրամադրել գինեգործական սարքավորումներ։

Բնապահպանության նախարարություն
1. Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գործածության աստիճանականկրճատման գործընթացի մեկնարկ։
Առաջին փուլում պիլոտային քաղաք է ընտրվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը՝ «ԿանաչԹալին» խորագրովՆախատեսվում է գործընթացում ներգրավել տեղական և միջազգայինկազմակերպություններ:
2. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Գիտական առաջադեմտեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիրպահպանության» ծրագրի շրջանակներում՝ Արարատյան դաշտի 3 խոշոր ձկնաբուծականտնտեսության («Ալեքս Գրիգ», «Ինտեր Ակվա», «Գոլդեն Ֆիշ-կ» ՍՊԸ-ներ) 15 ջրառի կետերումտեղադրվել են առցանց հոսքաչափական սարքավորումներ:
3. Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման արդյունքում գոյացածընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ արտադրական լցակույտերիթափոններիփակված օբյեկտների վերաբերյալ ստեղծվել է տեղեկատվական բազաինչի շնորհիվ ապահովվելէ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցման/բացառմանմիջոցառումների մշակման համար անհրաժեշտ վերլուծական տեղեկատվության առկայությունը:
4. Արարատ քաղաքի աղբավայրի բարելավման և ենթակառուցվածքների ստեղծմանաշխատանքներձեռք են բերվել աղբ խտացնող մեքենապոլիէթիլենային թաղանթ,աղբամաններ։

 

Լրահոս

Դիտել ավելին