Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Ակնալիճ և Տարոնիկ գյուղերը կապող ճանապարհի խաչմերուկում. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, փայտե մահակներ և արնանման հետքեր

17 Օգոստոս, 2018 10:48
 Կրակոցներ Ակնալիճ և Տարոնիկ գյուղերը կապող ճանապարհի խաչմերուկում. հայտնաբերվել են կրակված պարկուճներ, փայտե մահակներ և արնանման հետքեր

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչություն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում ինքնաձիգերով կրակում են:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշետ փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ: Նշված վայրում գետնին հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Ներսես Խանոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին