Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի մոտ 50 անդամների

16 Օգոստոս, 2018 23:00
Մեքսիկայում ձերբակալել են թմրանյութերի ամենախոշոր հանցախմբի մոտ 50 անդամների

Մեքսիկայի ոստիկանությունը և բանակը հաջող գործողության արդյունքում ձերբակալել են «Խալիսկո-Նոր սերունդ» թմրակարտելի մոտ 50 անդամների: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Excelsior լրատվական հարթակը:

Excelsior-ի համաձայն՝ բոլոր կասկածյալները ձերբակալվել են Գվատեմալային սահմանակից Չյապաս նահանգում: 38 կասկածյալ ձերբակալվել է Ֆրոնտերա Կոմալապա քաղաքի հյուրանոցում, ևս տասին ձերբակալել են Տուտսլա Գուտյերեսում:

«Խալիսկո-Նոր սերունդ» կարտելը համարվում է ամենախոշորը Մեքսիկայում: Այն հայտնի է ոստիկանության և բանակի ստորաբաժանումների վրա խոշոր հարձակումներով:

Նախօրեին Մեքսիկայի գլխավոր դատախազությունը 30 մլն պեսո (1,5 մլն դոլար) պարգև է հայտարարել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Խալիսկո»-ի պարագլուխ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի ձերբակալությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին