Կարևոր իրադարձություններ

Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենին

16 Օգոստոս, 2018 10:29
 Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենին

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային պարկերի կառավարման արդյունավետության բարձրացման ուղիները և առկա վիճակը: Բնապահպանության նախարարը նշել է, որ շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների մոնիթորինգի խնդիրը նախարարության գերակայություններից մեկն է, ինչի լիարժեք իրականացումը կնպաստի նաև բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության լիարժեք իրականացմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2019 թվականին նախատեսվող գործողությունները նախապես համապատասխանեցնել կառավարության առաջնահերթությունների հետ:

Ջեոֆ Ջակոմինին վերահաստատել է Կովկասի բնության հիմնադրամի պատրաստակամությունը՝ ընդլայնել համագործակցությունը Բնապահպանության նախարարության հետ՝ նպաստելով հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը և հույս հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի։

 

Լրահոս

Դիտել ավելին