Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև պայքարը կարող է ավարտվել ՆԱՏՕ-ի պառակտմամբ. վերլուծաբան

15 Օգոստոս, 2018 21:30
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև պայքարը կարող է ավարտվել ՆԱՏՕ-ի պառակտմամբ. վերլուծաբան

Վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև եղած թշնամանքը կարող է օգնել Ռուսաստանին պառակտել ՆԱՏՕ-ն՝ գրում է Newsweek-ը:

Թուրքիան ռազմական ուժի առումով Հյուսիսատլանտյան դաշինքի ամենախոշոր կողմերից է: Ինչպես գրում է Conias Risk Intelligence-ում Թուրքիայի գծով վերլուծաբան Մագդալենա Քիրշները՝ Ռուսաստանը և Իրանը չունեն տնտեսական բավականաչափ շահավետ դիրք Թուրքիային աջակցելու համար, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար այժմ առանձնահատուկ նշանակություն ունեն քաղաքական աջակցության ազդանշանները: Դա անհրաժեշտ է, որպեսզի թուրքական հասարակությունը տեսնի, որ երկիրը իզոլացված չէ Վաշինգթոնի հետ պայքարում:

Այլ վերլուծաբաններ համարում են, որ ներկայիս հակամարտությունը, որը կենտրոնացած է Թուրքիայում 2016 թվականից ամերիկյան հոգևորական Էնդրյու Բրանսոնի բանտարկության վրա միայն նպաստում է ՆԱՏՕ-ից Անկարայի հեռացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին