Կարևոր իրադարձություններ

Թրամփը հայց է ներկայացրել ընդդեմ սկանդալային նախկին օգնականի. ABC

14 Օգոստոս, 2018 23:14
Թրամփը հայց է ներկայացրել ընդդեմ սկանդալային նախկին օգնականի. ABC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակիցները հայց են ներկայացրել ընդդեմ Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն և նախագահի օգնական Օմարոսա Մանիգոլ–Նյումանի այն բանի համար, որ նա խախտել է տեղեկատվության չհրապարակման մասին համաձայնագիրը։ Այս տեղեկատվությունը հաստատել է Թրամփի բարձրաստիճան աշխատակիցը՝ ABC News հեռուստաալիքի եթերում։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հայցը ներկայացվել է Նյու Յորքում Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիային, որի պատճառը Մանիգոլ–Նյումանի կողմից 2016 թվականին ստորագրված տեղեկատվության գաղտնիության մասին համաձայնագրի խախտումն է եղել։

Ինչպես նշել են Թրամփի աշխատակիցները՝ ԱՄՆ նախագահը «հայտնի է նրանով, որ տարիներ շարունակ մարդկանց հնարավորություն է տալիս առաջ գնալ իրենց կարիերայում և կյանքում», սակայն սխալ է համաձայնագիրը խախտելը, այդ պատճառով էլ «օրինախախտը պետք է պատասխանատվության ենթարկվի»։

 

Լրահոս

Դիտել ավելին