Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Լոռու մարզում. կասկածյալը փախուստի ժամանակ նետվել է արհեստական լճի մեջ

13 Օգոստոս, 2018 10:41
Կրակոցներ Լոռու մարզում. կասկածյալը փախուստի ժամանակ նետվել է արհեստական լճի մեջ

Երեկ` օգոստոսի 12-ին, կրակոց է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացել, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես Լոռու մարզից հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի բնակիչ, 27-ամյա Նարեկ Խաչատրյանն է, ում տեղում Վանաձորի բժիշկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում որոշմամբ փաստի առթիվ ստեղծվել է քննաչական խումբ՝ ավագ քննիչ Տարոն Ներկարարյանի գլխավորությամբ: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին