Կարևոր իրադարձություններ

Որքան են կազմել ՀՀ կազմակերպությունների բնապահպանական ընթացիկ ծախսերը 2017 թվականին

12 Օգոստոս, 2018 20:20
Որքան են կազմել ՀՀ կազմակերպությունների բնապահպանական ընթացիկ ծախսերը 2017 թվականին

Ըստ բնապահպանության ընթացիկ ծախսերի մասին ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվառման համակարգում ընդգրկված կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2017թ. կազմակերպությունների բնապահպանական ընթացիկ ծախսերը կազմել են 9 մլրդ 818.7 մլն. դրամ: Նշենք, որ 2016թ. կազմակերպությունների բնապահպանական ընթացիկ ծախսերը կազմել էին 8 775.5 մլն. դրամ։

Ինչպես հայտնում է 168 ժամը բնապահպանական ընթացիկ ծախսեր իրականացրած մեկ կազմակերպության հաշվով այն կազմել է 16 391.7 հազ. դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Այդ թվում, ջրային պաշարների պահպանության և արդյունավետ օգտագործման գծով ծախսերը կազմել են 4 մլրդ 585 մլն դրամ, թափոններից և այլ վնասակար նյութերից հողի պահպանության գծով ծախսերը՝ 3 մլրդ դ881.6 մլն դրամ, մթնոլորտային օդի պահպանության գծով ծախսերը՝ 959.3 մլն դրամ։

 

Լրահոս

Դիտել ավելին