Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 37 մարդ է զոհվել (լուսանկարներ)

12 Օգոստոս, 2018 18:00
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով 37 մարդ է զոհվել (լուսանկարներ)

Հնդկաստանի Կերալա նահանգում ուժեղ ջրհեղեղներ են գրանցվել, որոնց հետևանքով զոհվել է 37 մարդ: Եվս մոտ 36 հազար մարդ տարհանվել է, հայտնում է The Guardian-ը:

«Իր զբոսաշրջային հանգստյան քաղաքներով հայտնի Կերալա նահանգում ամեն տարի մուսսոններ են գրանցվում, սակայն այս անգամ անձրևներն առանձնահատուկ ուժեղ են եղել: Դրանք բերել են ջրհեղեղների, որոնց հետևանքով արդեն զոհվել է 37 մարդ, իսկ մոտ 36 հազար տեղացի տարհանվել է 350 ժամանակավոր ճամբար»,- ասված է հաղորդագրությունում:

Փրկարարական գործողություններին մասնակցել է Հնդկաստանի բանակը:

Կերալա նահանգի բնակչությունը կազմում է 33 միլիոն մարդ:

 

Լրահոս

Դիտել ավելին