Կարևոր իրադարձություններ

Վիետնամցին իր տունը ցանկապատել է տասնյակ հեռուստացույցներով (լուսանկարեր)

11 Օգոստոս, 2018 23:31
Վիետնամցին իր տունը ցանկապատել է տասնյակ հեռուստացույցներով (լուսանկարեր)

Վիետնամի Հոն Թոմ կղզու բնակիչներից մեկն իր տան շուրջ այնպիսի յուրահատուկ ցանկապատ է կառուցել, որ արժանացել է համընդհանուր ուշադրության:

Ինչպես նշում է Oddity Central-ը, ցանկապատը կազմված է տասնյակ հին հեռուտացույցներից: 

Աղբյուրը նկում է, որ թեև ցանկապատը կառուցողի անունը հայտնի չէ, սակայն նրա ինքնատիպ մտահղացման արդյունքում տունն ու ցանկապատը հայտնվել են զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում:

Նրանց մի մասը դրական է վերաբերվում  այս գաղափարին, մինչդեռ մյուսներն էլ կարծում են, որ նման ցանկապատը բավական վտանգավոր է, քանի որ մոտակայքում խաղացող փոքր երեխաները կարող են պատահաբար վնասվել:

 

Լրահոս

Դիտել ավելին