Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում մեքենան ընկել է ձորը. կան վիրավորներ

11 Օգոստոս, 2018 19:00
Արարատի մարզում մեքենան ընկել է ձորը. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: 

Ժամը 07:20-ի սահմաններում Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 27-ամյա Վալերիկ Հովսեփյանը իր վարած УАЗ մակնիշի 26 ՏՍ 550 համարանիշի ավտոմեքենայով Ուրցաձորի վարչական տարածքում՝ Քոլանլու կոչվող հանդամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վ. Հովսեփյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 63-ամյա Բորիս Օսիպյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները:

 

Լրահոս

Դիտել ավելին