Կարևոր իրադարձություններ

Airbus-ի անօդաչուն նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ օդում անցկացնելով գրեթե 26 օր

11 Օգոստոս, 2018 00:15
Airbus-ի անօդաչուն նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ օդում անցկացնելով գրեթե 26 օր

Airbus Defense & Space ընկերության Zephyr անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) կատարելագործված տարբերակի առաջին փորձնական թռիչքը նշանավորվել է անվայրէջք թռիչքի տեւողության նոր համաշխարհային ռեկորդով: Ընկերության կայքում օգոստոսի 8-ին հրապարակված մամուլի տեղեկագրի համաձայն, ԱԹՍ-ն օդում անցկացրել է 26 օր:

«Դա աշխարհում ամենաերկարատեւ թռիչքն է,-ասված է Airbus-ի մամուլի տեղեկագրում:- Zephyr S-ի այս թռիչքի ժամանակ հաստատվեցին համակարգի հնարավորությունները, ինչպես նաեւ կատարվեցին առաջադրված բոլոր ինժեներային խնդիրները»:

Նշվում է, որ փորձարկումներն անցկացվել են Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, որը պլանավորում է այդ մշակմամբ առաջինը համալրել իր սպառազինությունը: Սարքի մյուս թռիչքը ծրագրված է մինչեւ այս տարվա վերջն իրականացնել Ավստրալիայի արեւմուտքում գտնվող Դինդհեմ թռիչքադաշտից:

Խարքն ստեղծողների պնդմամբ, անօդաչուն կարող է կիրառություն գտնել ամենատարբեր ոլորտներում՝ ռազմական հետախուզությունից մինչեւ բնական եւ տեխնածին աղետների շրջանների, ինչպես նաեւ Երկրի մթնոլորտի դիտարկումներ: Բացի այդ, սարքը կարող է արբանյակային կապ ապահովել այն տարածքներում, որտեղ դա բացակայում է:

 

Zephyr-ի թեւերի բացվածքը հասնում է 25 մետրի, իսկ նրա քաշը կազմում է ընդամենը 75 կիլոգրամ: Դրա հետ մեկտեղ, մշակողների հավաստիացմամբ, այն կարող է իր վրա կրել սեփական քաշը հինգ անգամ գերացանող բեռ: Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է ավելի քան 21 հազար մետր: Ընդ որում, ինչպես հուլիսին հայտարարել է այս անօդաչու սարքի վաճառքների համար պատասխանատու Նայջել Չանդլերը, ժամանակի ընթացքում անօդաչու սարքի թռիչքի տեւողությունը պլանավորվում է հասցնել 100 օրվա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին