Կարևոր իրադարձություններ

Հունաստանը հետ է կանչում Ռուսաստանից իր դեսպանին․ РИА Новости

11 Օգոստոս, 2018 00:16
Հունաստանը հետ է կանչում Ռուսաստանից իր դեսպանին․ РИА Новости

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչում Մոսկվայից ՌԴ-ում Հունաստանի դեսպան Անդրեաս Ֆրիգանասին, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։

Ըստ գործակալության զրուցակցի՝ նման որոշում է կայացրել անձամբ ԱԳ նախարար Նիկոս Կոծիասը։

Նշվում է, որ մոտակա օրերին Ֆրիգանասը կվերադառնա Աթենք, իսկ Մոսկվա ավելի ուշ կուղարկվի մեկ այլ դեսպան, սակայն նոր նշանակման ժամկետները դեռևս հայտնի չեն։

РИА Новости–ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատվել է նաև հունաստանյան դիվանագիտական աղբյուրի կողմից։ Պաշտոնական աղբյուրները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել տարածված լուրը։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Հունաստանը հայտարարել է երկու ռուս դիվանագետի արտաքսման որոշման մասին, բացի դրանից՝ արգելվել է ՌԴ 2 քաղաքացու մուտքը Հունաստան։ Հունաստանի իշխանությունները նման որոշումը բացատրել են ռուս դիվանագետների՝ երկրի ներքին գործերին միջամտելու փորձով։

Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հունաստանից երկու ռուս դիվանագետների արտաքսման որոշումը, հայտարարել էր, որ այդ ամենը քաղաքական «խաղի» արդյունք է, որի հետևում կանգնած է ԱՄՆ-ը։

Հունաստանի ԱԳՆ-ն անհարգալից էր համարել Զախարովայի այս հայտարարությունը՝ հերքելով պնդումները, թե դիվանագետներին արտաքսելու որոշման հետևում կարող է կանգնած լինել որևէ երրորդ երկիր։

 

Լրահոս

Դիտել ավելին