Կարևոր իրադարձություններ

Նորվեգիայում ուսումնասիրում են թմրանյութերից կախվածությունը հերոինով բուժելու հնարավորությունը

10 Օգոստոս, 2018 23:24
Նորվեգիայում ուսումնասիրում են թմրանյութերից կախվածությունը հերոինով բուժելու հնարավորությունը

Նորվեգիայի կառավարությունը ուսումնասիրում է թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց՝ հերոինի տրամադրմամբ բուժելու հնարավորությունը, – հաղորդում է նորվեգական «Աֆթենփոսթեն» թերթը։

Հաղորդագրության համաձայն՝ Նորվեգիայի առողջապահության նախարար Բենտ Հոյեն դիմել է երկրի առողջապահության վարչությանը, խնդրելով՝ հերոինի օգտագործմամբ բուժման ծրագրում մասնակցելու համար առավել համապատասխան մասնակիցների ցուցակ կազմել։

Ըստ թերթի տվյալների՝ Նորվեգիայի կառավարությունը կարող է բուժման նոր մեթոդը գործարկել արդեն 2020 կամ 2021 թվականին։

 

Լրահոս

Դիտել ավելին