Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,09
    7,39

Կարևոր իրադարձություններ

Քննարկում ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ

10 Օգոստոս, 2018 15:33
Քննարկում ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ

Կառավարությունում  տեղի է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի վերաբերյալ հանդիպում-քննարկում: Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հանդիպմանը մասնակցել են առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՀՀ բոլոր նախարարությունների, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:

Ողջույնի խոսքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ, որը բացի ֆինանսական աջակցությունից իր փորձի և կարողությունների վրա հիմնվելով ճիշտ խորհուրդներ է տալիս առանցքային ոլորտներում զարգացումն ապահովելու ուղղությամբ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի իրականացումը երկրի զարգացման համար կարևորագույն ոլորտներում՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվող ծրագրերի նպատակները համահունչ են Հայաստանի զարգացման տեսլականի հետ: Փոխվարչապետը կարևորել է նմանատիպ հանդիպումների կազմակերպումը, որն առիթ է ստեղծում քննարկել համատեղ ապագա անելիքները, մտքեր փոխանակել համատեղ նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել կառավարությունում նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար, խոսել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ 25 տարվա գործունեության և կառավարության հետ համագործակցության մասին: Ռիչարդ Միլսը նշել է. «Հայաստանը կարող է հպարտանալ, որ ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեությունն այստեղ մարդասիրական օգնությունից վերաուղղորդվել է դեպի առևտրի խթանում և պատշաճ կառավարում: Սա օգնում է տնտեսական աճին և օտարերկրյա ներդրումների ներգրավմանը՝ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելով կենսապայմանների և կենսամակարդակի բարելավման: Մեր գործընկերների հետ մեկտեղ մենք կերտում ենք մի այնպիսի ապագա, որը երկուստեք շահավետ է մեր ժողովուրդների համար»:

Միջոցառման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը ներկայացրել է կազմակերպության ընդհանուր գործունեությունը, նպատակները և հիմնական սկզբունքները, ինչպես նաև խոսել կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի ու դրանց արդյունքում տեղի ունեցած բարեփոխումների մասին: Այնուհետև հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում առկա խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ ԱՄՆ ՄԶԳ հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների շուրջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին