Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում ջրամատակարարումը 7 ժամով դադարեցվել է

10 Օգոստոս, 2018 12:47
Արարատի մարզում ջրամատակարարումը 7 ժամով դադարեցվել է

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից սնուցվող էլեկտրաենթակայանի հոսանքազրկման պատճառով այսօր, օգոստոսի 10-ին, ժամը 11.00-18.00 դադարեցվում է Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթափ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արեւաբույր, Նորաբաց, Դարակերտ, Ղուկասավան, Գետափնյա, Արբաթ, Հայանիստ, Դարբնիկ, Դաշտավան, Զորակ գյուղերի ու Նոր Կյուրին գյուղի թիվ 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են Վեոլիա Ջուր ՓԲԸ-ից:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին