Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենում

09 Օգոստոս, 2018 21:38
Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենում

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 8-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հրայր Հ.-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա 2017թ. հոկտեմբերի 18-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

 

Լրահոս

Դիտել ավելին