Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Արին-Բերդի փողոցում. այրվել է էլեկտրական ենթակայան

09 Օգոստոս, 2018 14:51
Հրդեհ Արին-Բերդի փողոցում. այրվել է էլեկտրական ենթակայան

Օգոստոսի 9-ին, ժամը 10:43-ին «911» ծառայության ահազանգ է ստացվել, Ուրարտու արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան. անհրաժեշտ է օգնություն:


Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:57-ին: Ամբողջությամբ այրվել է 25 քմ տարածքում գտնվող ZT228 էլեկտրական ենթակայանը:

 

Լրահոս

Դիտել ավելին