Կարևոր իրադարձություններ

Ռուբինյանց փողոցում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ

09 Օգոստոս, 2018 12:00
Ռուբինյանց փողոցում հայտնաբերվել է շահմար տեսակի օձ

Օգոստոսի 9-ին, ժամը 10:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի տներից մեկի նկուղային հարկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին