Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է. օրենքը կտարածվի 2015-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա

09 Օգոստոս, 2018 11:35
«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվն ընդլայնվում է. օրենքը կտարածվի 2015-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա

  Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»  օրենքում կիրականացվեն փոփոխություններ և դրա շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: Վարչապետը հիշեցրեց նաև, որ գործող օրենքով դրա շահառուներ են հանդիսանում 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները:

«Այսինքն, այսպես ասած «1000  դրամների» օրենքում նախատեսված ժամկետը երկու տարով հետ կտրվի և այն կտարածվի 2015 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա նաև»,-  ասաց Փաշինյանը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ կայանալու է համապատասխան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված է նախկին զինծառայողներին շահառու ճանաչելու վերաբերյալ հարցը: «Շահառու կճանաչվի ևս 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ»,- ասաց Տոնոյանը:

Իր հերթին, վարչապետը նկատեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներն ու զինհաշմանդամները նախկինում շահառու չէին հանդիսանում, սակայն այս փոփոխությամբ այդ հարցը ևս կլուծվի:

«Պետք է կոչ անենք, որ բոլոր ընկերություններին շարունակել վճարումները: Այս հիմնադրամը պետք է ավելի մեծանա, որպեսզի շահառու դարձնենք ավելի վաղ ժամանակաշրջանում վիրավորված զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին»,- ընդգծեց վարչապետը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին