Կարևոր իրադարձություններ

Բրիտանացիները հրաժարվել են՝ մուսուլման կանանց փոստարկղերի հետ համեմատելը ռասիզմ համարել

09 Օգոստոս, 2018 00:01
Բրիտանացիները հրաժարվել են՝ մուսուլման կանանց փոստարկղերի հետ համեմատելը ռասիզմ համարել

Մեծ Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին հրաժարվել են համարել, թե չադրաներով մուսուլման կանանց փոստարկղերի և բանկեր թալանողների հետ համեմատելը ռասիզմ է։ Հարցումը անց է կացրել Sky News հեռուստաալիքը։

Հարցման արդյունքների համաձայն՝ հարցմանը մասնակցած բրիտանացիների 60 տոկոսը ոչ մի վիրավորական բան չեն տեսել այն համեմատություններում, որ արել է երկրի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը։ Այնուամենայնիվ, 33 տոկոսը նրա խոսքերը ռասիզմի դրսևորում են համարել։

Հեռուստաալիքը նաև հարցրել է, թե արդյոք պետք է ներողություն խնդրի քաղաքական գործիչը իր խոսքերի համար։ Հարցվածների 45 տոկոսը գտել է, որ՝ պետք է, իսկ 48 տոկոսը պատասխանել է, որ ներողություն խնդրելու ոչինչ չկա։

 

Լրահոս

Դիտել ավելին