Կարևոր իրադարձություններ

Օգոստոսի 7-ից 8-ը բացահայտվել է խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք. ոստիկանություն (տեսանյութ)

08 Օգոստոս, 2018 21:23
Օգոստոսի 7-ից 8-ը բացահայտվել է խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք. ոստիկանություն (տեսանյութ)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 7-ից 8-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։ 

Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը, բացահայտվել է մասնավորապես՝ խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6, թմրամիջոցի հայտնաբերման 5, անձնական ունեցվածքի գողության և յուրացման կամ վատնման 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, բնակարանային գողության և հարկերից խուսափելու 2-ական, անձի առևանգման, շորթման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պետական սահմանն ապօրինի հատելու,ավտոմեքենա փախցնելու, առևտրային կազմակերպության ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, 16 տարեկանը չլրացած անձի հետ սեռական հարաբերության և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 3 և կամավոր ներկայացել՝ 1 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

 

Լրահոս

Դիտել ավելին