Կարևոր իրադարձություններ

«Ես մտահոգված եմ, որ որոշ լրագրողներ ինձ չեն ներգրավում հնարավոր մարզիչների ցանկում». Մարադոնա

08 Օգոստոս, 2018 20:43
«Ես մտահոգված եմ, որ որոշ լրագրողներ ինձ չեն ներգրավում հնարավոր մարզիչների ցանկում». Մարադոնա

Հայտնի ֆուտբոլիստ, «Բրեստ Դինամոյի»  նախագահ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է Արգենտինայի նոր գլխավոր մարզչի ընտրության շուրջ ստեղծված  իրավիճակը:

«Խոսելով Արգենտինայի մասին՝ ես մտահոգված եմ, որ որոշ լրագրողներ ինձ չեն ներգրավում հնարավոր մարզիչների ցանկում: Ես հիասթափված եմ, որ արգենտինական թերթերը գրում են ազգային հավաքականի մյուս մարզիչների մասին, բայց ոչ իմ մասին:

 

Սակայն սա Արգենտինայի սպորտային լրագրությունն է: Ամեն դեպքում երեքամյա պայմանագիր ունեմ «Դինամոյի» հետ, և ես պահում եմ իմ խոսքը: Չնայած ես իմ կյանքն եմ տվել հավաքականին»,- գրել է Մարադոնան Instagram-ի իր էջում:

Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է մնացել Խորխե Սամպաոլիին պաշտոնից հեռացնելուց հետո: Մարադոնան արդեն ղեկավարել է Արգենտինայի հավաքականը 2008-2010 թվականներին:

 

Լրահոս

Դիտել ավելին