Կարևոր իրադարձություններ

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 347-ի

08 Օգոստոս, 2018 19:38
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 347-ի

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում հզոր երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 347-ի: Այդ մասին տեղեկացնում է CNN Indonesia-ն:

Նշվում է, որ տեղի իշխանությունները վստահ են, որ զոհերի թիվը կաճի փրկարարների կողմից փլատակները ստուգելուն զուգահեռ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի է ունեցել 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրաշարժը տեղի է ունեցել 20 կմ խորության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին