Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 12 պոլիէթիլենային շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ

08 Օգոստոս, 2018 19:10
«Վանաձոր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 12 պոլիէթիլենային շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:

Հիմնարկի դիզելային գեներատորի հարակից տարածքում աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են արտանետված 0.5 լիտր տարողությամբ 12 պոլիէթիլենային շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր

 

Լրահոս

Դիտել ավելին