Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» կազմակերպության համակարգողին

08 Օգոստոս, 2018 17:57
Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» կազմակերպության համակարգողին

Օգոստոսի 8-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» հասարակական կազմակերպության համակարգող Մարիամ Ավագյանին։

Այս մասին հայտնում են Արցախւ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանից հայ փախստականների հարցն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում։

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Ադրբեջանը, լինելով ջարդերի, էթնիկ զտումների կազմակերպիչ, ինչպես նաև Արցախի դեմ ռազմական ագրեսիայի նախաձեռնող,  ամբողջական պատասխանատվություն է կրում ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փախստականների առջև, ովքեր դարձել են պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բռնի ուժով լուծելու քաղաքականության զոհերը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության ղեկավար Սարասար Սարյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին