Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    558
    566

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները հայտնաբերել են անտառում կորած քաղաքացու դին

08 Օգոստոս, 2018 14:54
Ոստիկանները հայտնաբերել են անտառում կորած քաղաքացու դին

 Լոռու մարզում անտառում կորած քաղաքացին մահացել է: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ժամը 13:45-ին ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին:

Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել:

Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 05:30-ին շարունակվելու են որոնողոփրկարարական աշխատանքները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 13:45-ին ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին