Կարևոր իրադարձություններ

Կուրտուան օգոստոսի 9-ին կժամանի Մադրիդ «Ռեալ» տեղափոխությունն ավարտին հասցնելու համար

08 Օգոստոս, 2018 14:46
Կուրտուան օգոստոսի 9-ին կժամանի Մադրիդ «Ռեալ» տեղափոխությունն ավարտին հասցնելու համար

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան մոտ ժամանակներս կդառնա «Ռեալի» ֆուտբոլիստ:

Ինչպես հայտնում է «Sky Sports»-ը, մադրիդյան ակումբում սպասում են, որ բելգիացի ֆուտբոլիստն արդեն վաղը` օգոստոսի 9-ին, կժամանի Իսպանիա տեղափոխությունն ավարտին հասցնելու համար:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործարքի մեջ կարող է ներառված լինել նաև «Ռեալի» կիսապաշտպան Մաթեո Կովաչիչը, որը «Չելսի» կտեղափոխվի վարձակալության հիմունքներով:

Երեկ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Կուրտուան 200 հազար ֆունտ (մոտ 210 հազար եվրո) տուգանք կվճարի, քանի որ բաց է թողել «Չելսիի» երկու մարզում:

 

Լրահոս

Դիտել ավելին