Կարևոր իրադարձություններ

Ինչով է պայմանավորված հղիության ժամանակ առաջացող սրտխառնոցը

12 Օգոստոս, 2018 16:00
Ինչով է պայմանավորված հղիության ժամանակ առաջացող սրտխառնոցը

Ռեդինգի համալսարանի գիտնականների խոսքով՝ հղիության ժամանակ տանջող սրտխառնոցը պայմանավորված է լինում էնդոկինին հորմոնով, որն անհրաժեշտ է հղիության նորմալ ընթացքի համար: Այս հորմոնի միջոցով ընկերքի միջով արյուն է հոսում, ինչի շնորհիվ երեխան ստանում է թթվածին ու սննդարար նյութեր:

Ուսումնասիրությունը, որին մասնակցել է 800 հղի կին, ցույց է տվել, որ վիժում տարած կանանց մոտ հետագա հղիությունների ժամանակ փսխումն ու սրտխառնոցը բարձրացնում էին բարեհաջող ծննդաբերության հավանականությունը:

Բժիշկները նշում են, որ սրտխառնոցից ազատվելու համար պետք չէ ընդունել էնդոկինինն արգելակող դեղամիջոցները: Փոխարենը հարկավոր է ավելի շատ հանգստանալ և շատ հեղուկ խմել: Բացի այդ, հարկավոր է հաճախ, սակայն փոքր չափաբաժիններով ընդունել ածխաջրերով հարուստ սննդամթերք

Նյութի աղբյուրը՝ meddaily.ru

 

Լրահոս

Դիտել ավելին