Կարևոր իրադարձություններ

Իսպանիայում շուրջ 2,5 հազար մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

07 Օգոստոս, 2018 16:58
Իսպանիայում շուրջ 2,5 հազար մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով

Իսպանիայի Վալենսիա նահանգում բռնկած անտառային հրդեհների պատճառով տարհանվել Է շուրջ 2,5 հազար մարդ. կրակը շարունակում Է մոլեգնել նաեւ հարեւան Պորտուգալիայում:

Իսպանիայում բռնկման ամենախոշոր օջախը ներկայում գրանցվել Է Լուչենտե մունիցիպալիտետում (Վալենսիայի նահանգ). այստեղ այրվել Է ավելի քան հազար հեկտար անտառ, տարհանվել Է երկուսուկես հազար մարդ, որոնց տները հայտնվել Էին կրակի անմիջական մերձակայքում: Այդ մասին հայտնել Է Վալենսիայի ժեներալիտետի արտակարգ իրավիճակների կենտրոնը:

Տարհանվածների թվում կան տարեց մարդիկ՝ սոցիալ-առողջարարական կենտրոնից: Հրդեհի մարման գործին այս շրջանում ներգրավված Է 21 միավոր ավիատեխնիկա՝ երկկենցաղ-ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին