Կարևոր իրադարձություններ

Գյումրիում գազի 3 կիլոգրամանոց բալոնի արտահոսքից հրդեհ է բռնկվել . ԱԻՆ

07 Օգոստոս, 2018 14:36
Գյումրիում գազի 3 կիլոգրամանոց բալոնի արտահոսքից  հրդեհ է բռնկվել . ԱԻՆ

Օգոստոսի 7-ին, ժամը 11:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 141 շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շենքի տանիքում՝ 3 կգ բալոնից, տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:33-ին, մարվել՝ 11:34-ին: Այրվել է բալոնից արտահոսած գազը:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

 

Լրահոս

Դիտել ավելին